2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՐԱՀՐՈՂԸ ԵՍ ՉԵՄ»

«ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՐԱՀՐՈՂԸ ԵՍ ՉԵՄ»
18.02.2011 | 00:00

Փողոցային առևտրով զբաղվողների բողոքը հասավ կառավարության շենքի մոտ։ Փետրվարի 17-ին կառավարության շենքի շրջապատը, ի թիվս այլ բողոքողների, համալրվել էր նաև գործազուրկ առևտրականներով։ «Մենք դեմ չենք փողոցային առևտուրը փակելուն, բայց մեզ աշխատանք են տվել, ու մենք հրաժարվո՞ւմ ենք այդ աշխատանքից և նախընտրում երկու կոպեկի համար սառե՞լ փողոցներում։ Եթե մեզ անգործ են թողնում, ուրեմն պարտավոր են ապահովել աշխատատեղով։ Եթե ոչ` թող գան մեր ընտանիքներն իրենք պահեն։ Վերջապես էլ չենք դիմանում, դանակը ոսկորին է հասել»,- այսպես զայրացած բողոքում էին մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից զրկված մարդիկ` իրենց սրտի խոսքն ուղղելով «Ժառանգություն» խմբակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻՆ։
Եվ եթե շատերը համոզված են, թե որքան էլ սոցիալական լարվածությունը շիկանա, այնուհանդերձ, հայերը սոցիալական բունտ չեն բարձրացնի, ապա Անահիտ Բախշյանը հակառակ տեսակետն ունի, որի շուրջ կարճ զրույց ունեցանք նրա հետ։

-Դուք նշեցիք, որ իշխանությունները սխալվում են, կարծելով, թե հայերը սոցիալական հենքի վրա բունտ չեն բարձրացնի։
-Այո, որովհետև այնպիսի տպավորություն է, թե վերջիններիս հույսը դրա վրա է։ Չգիտեմ` որտեղից է այդ սխալ մտածողությունը ձևավորվել։
-Չե՞ք կարծում, որ Ձեր այս խոսքը կարող է վերաձևակերպվել այնպես, թե Դուք մարդկանց խորհուրդ եք տալիս սոցիալական բունտ կազմակերպել։
-Շնորհակալ եմ հարցի համար։ Այդ խորհուրդը ոչ թե ես, այլ իրենք են տալիս ժողովրդին, երբ մեր քաղաքացիներին ամեն կերպ ճնշում են, բռնանում նրանց կամքի վրա, օրենքներ ընդունում, որոնք չեն բխում ժողովրդի շահերից։ Մեր երկրում գործարարների համար ստեղծված են շատ ավելի վատ պայմաններ, ի տարբերություն հարևան երկրի, ինչը նպաստում է, որ Հայաստանից ներդրումները տեղափոխվեն այդ երկիր։ Այսինքն, սա նշանակում է, որ ժողովրդին հրահրողը ես չեմ։ Ես ընդամենը փաստն եմ արձանագրում։ Այս պահին Գյումրիում և Վանաձորում ճանապարհները փակ են, և մարդիկ չեն կարող գալ Երևան` հանրահավաքի. արդյոք սա չի՞ նշանակում, որ ժողովրդին հրահրողը կառավարությունն է։
-Դուք հիմա մտնելու եք կառավարության շենք` մասնակցելու գործադիրի նիստին։ Քաղաքացիների հնչեցրած հարցերը բարձրացնելո՞ւ եք վարչապետի մոտ։
-Ցավոք, կառավարության նիստի արարողակարգն այնպիսին է, որ ես ընդամենը դիտորդի կարգավիճակում եմ։ Եթե անգամ առիթ է եղել կոճակը սեղմելու, որ ասելիքս փոխանցեմ, միևնույն է, կոճակի կառավարումը կախված է ոչ թե ինձնից, այլ տեխնիկական կենտրոնից, այսինքն, հարց է` կոճակը կմիացնե՞ն, թե՞ ոչ։
-Կոճակը` կոճակ, սակայն Ձեզ ոչ ոք չի արգելի անձամբ մոտենալ վարչապետին։
-Իհարկե, չեն արգելի։
-Այդ դեպքում ի՞նչն է խնդիրը, առանց «կոճակի» հարցը ներկայացրեք վարչապետին։
-Ասում եմ` չեն արգելի, սակայն, միևնույն ժամանակ, մտածում եմ, թե որ պահին կարող եմ նրան մոտենալ։ Բոլորը նստած են լինում, երբ վարչապետը դիմացի դռնից մտնում է նիստերի դահլիճ, նույն դռնով էլ հեռանում։
Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ